Գրիշա Աղախանյանն այն արտիստների շարքին է դասվում, ում երգերը հիմնականում հիթեր են դառնում։ Գրիշան բավականաչափ սիրված և ճանաչված է։
Երգիչը, հաղորդավարը համացանցային իր հարթակում հայտնել է, որ նոր աշխատանք է ներկայացրել իր սիրելի հանդիսատեսի դատին։ Գրիշայի երգերը, տեսահոլովակները յուրօրինակ ոճի մեջ են և սազական երգչին։ Նոր երգը կոչվում է «Ընկեր»։
Տեղեկության մեջ Գրիշան նշել ․ «Ընկերնե՛ր, երկար ընդմիջումից հետո ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մի նոր երգ, որ կոչվում է «Ընկեր» »։ Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, գործիքավորումը կատարել է Հայկոն, իսկ նախագծի պրոդյուսերը Արամ Հովսեփյանն է, ռեժիսորը Վազգեն Ծատինյանը։
«Ընկե՛ր, իմ հին օրերի, ամենաբարի, միշտ հավատարիմ։ Ընկե՛ր, սիրտդ անթերի․․․»,- հնչում է երգի բառերում։ Երգը երկու լեզվով է՝ հայերեն և անգլերեն։ Գեղեցիկ և հաճելի երգ է։
Օգտատերերը բարձր են գնահատել երգչի աշխատանքը և մեկնաբանություններում նշել, որ երկար լռությունն արդարացված է։ Տեսահոլովակը դիտեք վարը։