Ընդունելության քննություններ չեն լինի, կլինի 1 քննություն․ Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է՝ ավանդական Վերջին զանգ չի լինելու։ Արտակարգ դրությունից հետո կորոշվի որևէ օր ու այդ օրը կնշվի Վերջին զանգը։ Թեև նկատառումներ կան, որ երիտասարդների համար կորոնավիրուսյան ախտը վտանգավոր չէ, բայց չէ որ այդ երեխաների տներում կան մեծահասակներ ու քրոնիկ հիվանդություններով մարդիկ, և երեխան, մասնակցելով վերջին զանգին, կարող է վարակն իր հետ տուն տանել՝ վարակելով ռիսկային խմբում գտնվող անձանց։

Ինչ վերաբերում է ընդունելության հարցին՝ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ընտրվել է օպտիմալ տարբերակը։ Քանզի պետք է միասնականի դիմումները ներկայացվեին մինչև մարտի 15-ը, բայց, քանի որ ընթաակարգը փոխվել է, առաջարկվել է ամենը մեկ ընթացակարգով անել։

Այսպիսով, բոլոր դիմորդներին հնարավորություն կտրվի հայտ ներկայացնել մայիսի 25-ից մինչև հունիսի 15՝ ընտրելով բուհն ու քննական առարկան։ Դա կարվի էլեկտրոնային եղանակով։ Ինչպես հասկանալի է, դիմորդները մեկ քննություն են հանձնելու, իսկ մյուս երկուսի գումարը կվերադարձվի՝ էլեկտրոնային եղանակով։ Ավելի ուշ կհայտարարվի՝ որ մասնագիտութան համար որ քննությունն է լինելու։ Որոշ բուհերի համար պարտադիր բանավոր քննությունները չեն անցկացվելու։

Քննությունները կկազմակերպվեն անվտանգության պայմաններին համապատասխան՝ ողջ հանրապետության տարածքում գտնվող կենտրոններում։ Քննությունները հանձնվելու են ավելի ուշ՝ հունիսի 16-ից 30-ը, այդ պատճառով կա երկու լիարժեք ամիս՝ պատշաճ նախապատրաստվելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: