Ընդհանրապես էդտեղ նստած հարց տալու իրավունք չունեք․ ահա թե ինչու Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց Գոռ Գևորգյանի հարցին

Ն․ Փաշինյանն, ինչպես հայտնի է, այսօր պատասխանել է պատգամավորների ուղղած հարցերին, սակայն նա երբեմն հրաժարվել է անդրադառնալ այս կամ այն պատգամավորի հնչեցրած հարցին՝ հայտնելով իր՝ տվյալ հարցի անտեսման պատճառը։

Ն․ Փաշինյանը հատկապես կտրուկ ու բարկացկոտ արձագանքեց Գոռ Գևորգյանի հարցադրման ձևակերպմանը։ Գոռ Գևորգյանն իր հարցը հնչեցնելուց առաջ ասաց, որ ամաչում է այն բոլոր պատգամավորների համար, ովքեր ծափ են տվել վարչապետի խոսքին։

Հարցն ամբողջությամբ հնչեցնելուց հետո վարչապետը առանձնացրել է Գոռ Գևորգյանի խոսքում «ձեր թիմ» ձևակերպումը։ Հիշեցնենք, որ Գ․ Գևորգյանը խորհրդարան է մտել հենց վարչապետի թիմի հետ։ Այս փաստը հիշեցնելով՝ վարչապետը հարց է ուղղել, թե ո՞վ է Գոռը, ինչպես է նա մտել խորհրդարան։

Պատգամավորին ինքնահայեցման խորհուրդ տալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում պատասխանել Գ․ Գևորգյանի հարցին, քանի որ այդպես է հարմար գտնում։ Խորհրդարանական այսօրվա հարցուպատասխանի տվյալ հատվածը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: