«Էսքան գեղցի լրագրությո՞ւն, Էսքան սոված են։ Լավ է չեն գրել՝ յաչեյկով ձու էր բերել»

Կեսգիշերից քիչ անց հայտնի դարձավ, որ Հայաստան է եկել Կարեն Կարապետյանը։ Այս լուրը միանգամից տարածվել է լրատվական կայքերով՝ խիստ ընդգծված մեկնաբանությամբ։ Լուսաբանվող նյութերի մեջ նշվում է, թե ինչպես են դիմավորել նախկին վարչապետին, ինչ մեքենայով և այլն։

Լրատվամիջոցների՝ այս լուրի տարածման առիթով Ստյոպա Սաֆարյանը գրում է հետևյալը․ «Որոշ կայքեր Կարեն Կարապետյանի Հայաստան գալու լուրն այնքան գլխապատառ են արտատպում ու տարածում, մի պահ թվաց թե Հիսուսն է հարություն առել ու գալիս։

Նյութի բովանդակությունն էլ չասեմ՝ ասում է թանկարժեք ավտոմեքենաներով գեներալներ էին դիմավորում։ Իսկ Կարեն Կարապետյանին անձամբ դիմավորեցին 999 99 S դասի մերսեդեսով։

Լավ, էսքան գեղցի լրագրությո՞ւն, Էսքան սոված են։ Լավ է չեն գրել՝ յաչեյկով ձու էր բերել։ Չշփոթել գյուղացուս հետ, ես էլ գյուղի տղա եմ»,- լրագրողներին ուղղված իր սատիրիկ քննադատակն միտքն ավարտել է Ստյոպա Սաֆարյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: