Էնրիկե Իգլեսիասը հրապարակել է 2 ամսական դստեր զվարճալի պարի տեսանյութը

Ինքնամեկուսացման մեջ գտնվող Էնրիկե Իգլեսիասը և Աննա Կուրնիկովան վայելում են իրենց փոքրիկների հետ ժամանակ անցկացնելու բերկրանքը։ Զույգի երեք երեխաները՝ 2-ամյա զույգեր Լյուսին և Նիկոլասը, և հունվարի վերջին ծնված դուստրը՝ Մաշան, անվերջ զվարճանում են ծնողների հետ։

Երգիչը համացանցում տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով ինչպես է նրա 2 ամսական դուստրը նստել իր ոստքերին և իր իսկ օգնությամբ պարում «Fun» խմբի «We Are Young» հայտնի երգի ներքո։ Փոքրիկ Մաշան մուգ կապույտ զգեստ է կրում՝ կարմիր և կանաչ ժապավենների համադրությամբ։

Էնրիկեն որևէ մեկնաբանություն չի գրել տեսանյութին, միայն աչքերի փոխարեն սրտիկներով սմայլիկով մակագրել այն։ Մինչ հետևորդները բուռն հավանության ու դրական մեկնաբանությունների էին արժանացնում տեսահոլովակը, Աննա փոքրիկ Մաշայի հետ լուսանկար է հրապարակել՝ առաջին անգամ ծննդաբերությունից հետո հրապարակված լուսանկարներից հետո։

Լուսանկարում թենիսի աստղ Աննան գրկել է փոքրիկին՝ իրենց տան խոհանոցում։

Понравилась статья? Поделиться с друзьями: