Էլեն Սարգսյանը նշանադրվել է

Դերասանուհի, մոդել և պարզապես գեղեցկուկի Էլեն Սարգսյանը նշանադրվել է։ Մհեր Մկրտչյանի ռեժիսորական բարձր արվեստով ստեղծված «Կյանք ու կռիվ» գեղֆիլմում խուլ ու համր Սոֆիի դերով հայտնի Էլենի նշանածը Վահան Մարտիրոսյանն է։

Զույգը չի թաքցրել հարաբերությունները և տևական ժամանակ է՝ բազում համատեղ լուսանկարներ է հրապարակել էջում։ Այս անգամ էլ բացառություն չէր․ հուլիսի տասնչորսին տեղի ունեցած նշանադրության արարողության լուսանկարը զույգը զետեղել է համացանցում։

Հետևորդները բազում շնորհավորանքներ ու ջերմագույն խոսքեր են շռայլել մեկնաբանություններում՝ գնահատելով Էլենի չքնաղագույն կերպարը։

Էլենը պարզապես շքեղագույն տեսք ունի։ Նա պաստելային երանգի զգեստ էր կրում՝ փետուրներով պատված։ Նրա մազերը գեղեցիկ վարսահարդարված են՝ ռոմանտիկ ոճով։

Մթնոլորտը, նույնպես, անչափ ռոմանտիկ է․ սպիտակ, ծաղկաշատ, նուրբ։ Այս բառերն իրապես բնորոշ են լուսանկարից մեզ երևացող պատկերին։

Շնորհավորում ենք հրաշալի Էլենին՝ անսպառ երջանկություն մաղթելով Վահանի հետ միությունում։

Понравилась статья? Поделиться с друзьями: