Զոհեր են պահանջվում․ երբ նորաձևությունը հայտնիներին ստիպել է տառապել

Կարմիր գորգին հայտնիները սխալվելու իրավունք չունեն։ Ցանկացած անփություն անմիջապես կհայտնվի մամուլում և բուռն քննադատությունների կենթարկվի։

Քիմը խոստովանել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ նա շնչառական վարժություններ է կատարել՝ սեղմիրանը կրելուց հետո ճիշտ շնչելու համար։ Բացի այդ, միջոցառումից 10 օր առաջ նա հրաժարվել է քաղցր պարունակող մթերքներից։ Սակայն դա ևս չի փրկել։

«Կյանքումս երբեք այդպիսի ցավ չեմ զգացել։ Մեջքիս և որովայնից հետքեր են մնացել»,-խոստովանել է Քիմը։

Այդ միջոցառման ժամանակ, սակայն 2016-ին, պակաս տոկոնություն չի պահանջվել նաև Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջից՝ Քայլի Ջեներից։

Բազմաթիվ փայլերով և բյուրեղապակիներով զարդարված Balmain ապրանքանիշի զգեստը ոչ միայն խանգարել է նրան շարժվել, այլև ճանկռել է ոտքերը։

2018-ին Met Gala-ին զոհ է դարձել Բելա Հադիդը։ Նրա համար բառացիորեն գլխացավանք է դարձել 4․5 կշռող քողը։

Հագուստը կարող է անհարմարություններ պատճառել նաև նկարահանման հրապարակում՝ ինչպես դերասանուհի Նիկոլ Քիդմանի պարագայում՝ «Մուլեն Ռուժ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Մասնավորապես՝ սեղմիրանը հագնելիս նա կոտրել է կողոսկրը։

Դակոտա Ֆանինգի ամրակազմությունը ևս փորձության է ենթարկվել սեղմիրանի միջոցով։ Առաջին փորձի ժամանակ դերասանուհին անգամ կորցրել է գիտակցությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: