«Զեփյուռի նման»-ը նորովի՝ Ladaniva-ի կատարմամբ․ բաց չթողնեք

Ֆրանսիական Ladaniva խումբը, որի մենակատարուհին հայուհի Ժակլին Բաղդասարյանն է, նոր տեսահոլովակ է ներկայացրել Աշուղ Շահենի «Զեփյուռի նման» ստեղծագործության հիման վրա։

Ժակլինը, որը խմբի միակ հայկական արմատներ ունեցող անդամն է, ծնվել ու մեծացել է ֆրանսիական Լիլում՝ ավարտելով տեղի կոնսերվատորիան։ Նա Լուիս Թոմասի և Ֆիլ Սթրիդի հետ համատեղ մտադիր էր այս տարի պատմական հայրենիք այցելել։

Գեղեցկուհին գրել է՝ մտադիր էին Երևանում մասնակցել Քաղաքացու օրվա տոնակատարություններին, բայց կորոնավիրուսյան ախտի տարածման պատճառով հայտարարված կարանտինի պատճառով, և նրանք որոշել են հանդիսատեսի դատին հանձնել այս տեսահոլովակը։ Ժակլինի խոսքով՝ այն նկարահանել են հնարավորությունների սահմաններում, որքան պայմաններն էին թույլ տալիս։

Իրապես, անչափ հետաքրքիր ձևով է ներկայացվել հին երգը՝ թարմ, ժամանակակից, գեղեցիկ ընթերցմամբ ու Ժակլինի անմոռանալի հնչեղ ձայնով։ Տեսահոլովակի լուծումն էլ բավականին հնարամիտ է ու ստացված՝ կարանտինյան պայմաններին համահունչ։

Понравилась статья? Поделиться с друзьями: