«Զգացի՝ հարցեր կան, երբ վստահ չէի կայացրածս որոշումներում»․ Անուշիկ Ալավերդյան

Հրաշալի երգչուհի անկրկնելի Անուշիկ Ալավերդյանը նոր բիզնես է հիմնում։ Նա դեռևս մանրամասներ չի հայտնել, բայց արդեն տեղեկացրել է՝ ում հետ է համագործակցում։

«Երբ սեփական բրենդ ունենալու որոշում կայացրեցի, զգացի՝ հարցեր կան, երբ վստահ չէի կայացրածս որոշումներում։ Զանգեցի Սալոմեին ու ծիծաղալու կհնչի, բայց հարցրեցի։

«Ան, դու կոնկրետ ինչո՞վ ես զբաղվում»։ Աննայի հետ տարբեր հարցերով էի առնչվել, հասկացել՝ ամենատարբեր բիզնեսներում է եղել, հայաստանյան շատ հայտնի բրենդերի հետ է աշխատել, բայց հստակ չէի պատկերացնում՝ ինչ է անում և ինչով ինձ կարող է օգնել։

Աննան մանրակրկիտ բացատրեց բիզնեսի կառավարմանն ու մարքեթինգին առնչվող իր գործառույթները։ Մի խոսքով, իմ փոքրիկ բրենդն իր մեկնարկի նախաշեմին է։ Շնորհավորեք ինձ ու հաջողություն մաղթեք»,- նշել է նա։

Բրենդը, ըստ ամենայնի, կոչվելու է «60s.child», բայց թե ինչ յուրահատկություն կունենա, հայտնի չէ։

Понравилась статья? Поделиться с друзьями: