Զարուհի Բաթոյանը հիանալի լուր է հայտնել

Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը հիանալի լուր է հայտնում․ հուլիսի մեկից մի շարք խմբերի նպաստները բարձրացել են։ Նրա խոսքով՝ ուժի մեջ է մտել սպասված օրենքը՝ ժողովրդագրական վիճակի բարելավման վերաբերյալ։

Այդ հիանալի օրենքի համաձայն առաջին բալիկի ծնվելու համար միանվագ տրվող հիսուն հազար նպաստի փոխարեն կտրվի 300հազար դրամ նպաստ, այսինքն այն վեցն անգամ կբարձրանա։ Երկրորդ բալիկի համար նախկին հարյուր հիսուն հազարի դիմաց կրկին կտրվի 300հազար դրամ՝ կրկնակի։

Գյուղում բնակվող ու չաշխատող մայրիկներն առաջ որևէ նպաստ չէին ստանում, հիմա ամսական 26500դրամ կստանան։ Գյուղերում ապրող և աշխատող մայրիկները նախկինից 3անգամ ավելի բարձր ամսական նպաստ կստանան՝ 18հազարի փոխարեն հիսուներեք հազար դրամ։ Քաղաքում բնակվող աշխատող մայրերն էլ նախկին 18հազարի փոխարեն 26500դրամ կստանան։

Սա իրապես հսկայական աջակցություն է ընտանիքներին, որտեղ բալիկ է լույս աշխարհ գալիս, քանզի իրապես, գումարը երբեք ավելորդ չէ։

Понравилась статья? Поделиться с друзьями: