Այսօր հայտնի է դարձել, որ կյանքից հեռացել է սիրված հաղորդավարուհի Զառա Արամյանի սիրելի սկեսրայրը։ Հաղրոդավարուհին մեկ անգամ չէ, որ սիրով ու ջերմությամբ պատմել է իր սկեսրայրի ու սկեսրոջ մասին, նրանց համերաշխ համատեղ կյանքի և միմյանց հանդեպ ջերմ վերաբերմունքի մասին։
Վերջերս Զառան պատմել էր, թե սկեսուրն ու սկեսրայրն ինչպես են միմյանց շնորհավորում, և թե սկեսրայրն ինչպիսի ջերմ բանաստեղծություն է նվիրում իր կնոջը։
Հարողդավարուհու սկեսրայրը՝ Գուրգեն Գասպարյանը, ինչպես հասկանալի է լինում Զառա Արամյանի հրապարակումներից, նույնքան ջերմ վերաբերմունք է ունեցել իր հարսիկի նկատմամբ։ Հաղորդավարուհին փոխել է իր սոցհարթակի գլխավոր նկարը՝ ընդունելով ցավակցություններ և արտահայտելով իր ցավը։
Հայտնի է նաև, որ այս պահին հիվանդանոցում է գտնվում կրտսեր Գուրգեն Գասպարյանը։ Հաղորդավարուհու տղային վիրահատել են։
Մենք ևս միանում ենք հնչոծ բոլոր ցավակցական խոսքերին՝ համբերություն ցանկանալով Գասպարյանների ընտանիքին, իսկ Զառա Արամյանի տղային ցանկանում ենք շուտափույթ ու լիարժեք ապաքինում։