Երևանի պետական համալսարանը 5 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Նախարար Արսեն Թորոսյանի կատարած առավոտյան դրամական նվիրատվությունը շարունակվեց ողջ օրվա ընթացքում. տարատեսակ կազմակերպություններ ու կառույցներ տարածվող վիրուսի կանխարգելման համար տարվող պետական ծրագրին դրամական նվիրատվություններ արեցին: Օրվա ավարտին նմանօրինակ նվիրատուների շարքերում հայտնվեց նաև Երևանի պետական համալսարանը՝ նորաբաց հաշվեհամարին փոխանցելով 5 մլն դրամ գումար: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ պաշտոնական կայքի տարածած տեղեկություններից:

Համալսարանի կայքում տեղադրված տեղեկություն-հայտարարության մեջ նշվում է, որ համալսարանը խիստ կարևորում է պետության և առողջապահության նախարարության տարած պայքարի մեթոդներն ու եղանակները, ամբողջովին աջակցում է պետությանը և իր հնարավորության սահմանում դրամական փոխանցում է անում՝ ի նպաստ տարվող կանխարգելիչ միջոցառումների:

Դրանից բացի, համալսարանը կոչով, հորդորվ դիմում է հանրությանը և խնդրում անսալ առողջապահության նախարարության հորդորներին, ցուցումներին՝ պայքարն ավելի արդյունավետ և նպատակային դարձնելու համար:

Այս պահի դրությամբ հայտնի է, որ վարակակիրների թիվը հասել է 110 հոգու, իսկ նախարարը նշում է, որ նրանց բոլորի վիճակը բավարար է, գտնվում են քսանչորսժամյա հսկողության և խնամքի տակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: