Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը սցցանցային գրառմամբ տեղեկացրել է, որ համալսրանի բյուջեից պատրաստվում է երկու միլիոն դրամի չափ գումար նվիրաբերել նորաբաց հաշվեհամարին: Նվիրաբերության, ինչպես և հաշվի բացման նպատակը նոր վիրուսի կանխարգելման գործընթցաի արդյունավետության բարձրացումն է:
Երեկ ուշ գիշերին հայտնի դարձավ, որ կառուցվում է նոր հիվանդանոցային մասնաշենք՝ քառասուն հիվանդասենյակներով: Այս կառուցումը ևս պետք է ընթանա և ավարտին հասցվի նաև այս հաշվեհամարին փոխանցված գումարների հաշվին:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ նվիրաբերված գումարներով նաև որոշել է խրահուսական պարգևավճարներ հանձնել բուժաշխատողներին: Ներկայիս տվյալներով բավականին մեծ գումար է հասցրել հավաքվել նորաբաց հաշվեհամարին:
Առաջին հանրային փոխանցումն արել էր անձամբ նախարարը՝ ներկայացնելով մուծման կտրոնն ու օրինակ ծառայելով այլոց:
Ա. Մուրադյանը, լինելով բժշկական համալսարանի ռեկտորը և բուժական գործի անմիջական մասնակից ու ականատես, կարևորում է հատկապես բժշկի վարպետության գործոնը առկա ճգնաժամի հաղթահարման համար: