«Երկուշաբթի է, կրկին․․․»․ Մարիամ Փաշինյանի փիլիսոփայական գրառումը և նոր լուսանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել ինստագրամյան իր էջում՝ հետաքրքիր գրառմամբ՝ «Երկուշաբթի է, կրկին․․․ Ինչո՞ւ է ավելի ու ավելի քիչ մոտիվացիա յուրաքանչյուր երկուշաբթի»։

Թեպետ փիլիսոփայական ու մի փոքր տխուր է գրառումը, Մարիամը լուսանկարում ժպտում է։ Նա կրում է սպիտակ կիպ շապիկ, ջինսե տաբատ և տաք ժիլետ։ Գեղեցկուհին նստած է փայտյա նստարանին՝ վայելելով զով քամին։

Մյուս լուսանկարներում Մարիամը ժայռի ֆոնին է պատկերված՝ արևի շողերի ներքո։ Նրա ձեռքում գեղեցիկ դաշտային ծաղիկների փունջ է։

Լուսանկարվելիս նա դրանք պահել է դեմքի մոտ, կարծես ուշադրությունը սևեռելով փունջի վրա։ Անչափ գեղեցիկ, ջերմ ու նուրբ է ստացվել։

Մարիամի արտահայտիչ աչքերը, երևալով փնջի հետևից, հետաքրքիր հմայք են տալիս լուսանկարին։ Մարիամի հետևորդները բազում մեկնաբանություններ են գրել՝ նշելով, թե ինչ են զգում երկուշաբթի օրերին՝ հանգստյան օրից հետո։

Понравилась статья? Поделиться с друзьями: