«Երեք ժամա, ինչ չկաս…»․ մեծ կորուստ՝ Բեն Ավետիսյանի ընտանիքում

Հրաշալի դերասան Բեն Ավետիսյանի ընտանիքում մեծ կորուստ է․ կյանքից հեռացել է նրա սիրելի շունը՝ փոքրիկ Մարտան։ Բենը հուզումնալից գրառում է կատարել իր էջում՝ տեղադրելով շան հետ խաղի տեսանյութը։

«Տասնյոթ տարի միասին․․․ Երեք ժամա, ինչ չկաս, արդեն դատարկա տունը, իմ հավատարիմ ու բարի ընկեր Մարտաս»,- զետեղված տեսանյութին կից գրել է Բենը՝ լացող սմայլիկներ դնելով։

Իրապես, կենդանու կորուստն ընտանիքում մեծ ցավ է, քանզի կենդանին ընտանիքի անդամ է համարվում, մեծանում է երեխաների հետ, չարաճճիություններ անում, խաղում և զվարճանում։ Նա սիրով ու հավատարմությամբ լի է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հանդեպ, քանզի սիրում է ու ընդունում յուրաքանչյուրին։

Կենդանու կորուստը հարազատի կորուստ է, ընտանիքի անդամի մահ, որը մեծ ցավ է բոլորի համար։ Ամենապինդ ու կոպիտ թվացող տղամարդիկ անգամ հուզմունքի մեծ ծով են ապրում սիրելի կենդանու կորստի պատճառով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!