Հերի Տրեյդվեյը իսկական մղձավանջ ապրեց, երբ նրա սիրած տղամարդը ՝ Նիկը, հանկարծ սկսեց իրեն ագրեսիվ պահել :Ինչպես պարզվել է, 26-ամյա տղան գտնվում էր թմրանյութերի ազդեցության տակ: Նա դանակ է քաշել և սպառնացել, որ կսպանի կնոջն ու երեք երեխաներին, եթե փորձեն լքել բնակարանը
:
Բարեբախտաբար, կինը չի ընկել հիստերիայի մեջ: Նա Նիկին համոզել է, որ իրենք պետք է սնունդ պատվիրեն, քանի որ երեխաները սոված են: Տղան անսաց կնոջ ձայնին և թույլ տվեց նրան վերցնել հեռախոսը և պիցցա պատվիրել ռեստորանի կայքում:
Չնայած նրան, որ կինը շատ կարճ ժամանակ էր հեռախոսը պահում, բայց «մեկնաբանությունների» սյունակում նա կարողացավ գրել «911 պատանդ, օգնիր»: Ամենայն հավանականությամբ, ռեստորանի աշխատակիցներն իրենց կյանքի ընթացքում չեն կարդում պատվերների մեկնաբանությունները: Դա նրանց համար նախկինում հազիվ թե պատահել է: Բարեբախտաբար, նրանք այս անգամ կարդացին հաղորդագրությունը և լրջորեն արձագանքեցին դրան:
Երբ ոստիկանությունը ժամանել է նշված հասցե, Չերիլը և երեք երեխաները դեռ պատանդ են պահվել: 20 րոպե ոստիկանները զրուցեցին դժբախտ ահաբեկչի հետ, համոզում էին , որ նա հրաժարվի իր մտքից: Ոչ ոք չի տուժել: