Համաշխարհային ներկայիս զարգացումների համատեքստում լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թագավարակային տարածման ինտենսիվությամբ առավել մտահոգիչ է վիճակը մի շարք երկրներում, հատկապես Ռուսաստանում:
Ռուսական հիվանդանոցները բավականին ծանրաբեռնված վիճակում են աշխատում: Երբեմն բուժաշխատողներից ոմանք սոցցանցային ուղիղեթերներով ծանոթացնում են հիվանդանոցային ներքին իրավիճակների մասին, ինչն էլ տարածվում է աշխարհով մեկ:
CNN-ը տեղեկացնում է, որ ռուսական հիվանդանոցներից երեք բուժաշխատող իրենց նետել են պատուհաններից, որոնցից երկուսը՝ Ելենա Նիպոմնյաշայան ւ Նատալիա Լեբեդեվան, տեղում մահացել են, իսկ մեկին՝ Ալեքսանդր Շուլեպովին, անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:
Ռուսական լրատվամիջոցներից մեկը հայտնում է, որ այս դեպքից օրեր առաջ բժիշկներից Ալեքսանդր Շուլեպովը վիդիո-հաղորդագրություն է հրապարակել, որտեղ հայտնում է, որ ինքը վարակվել է կորոնավիրուսով, սակայն իրենն դեռ ստիպում են շարունակել աշխատելը:
Այս լրատվամիջոցը, ինչպես նար ռուսական լրատվամիջոցները հիշյալ դեպքերը մեկնաբանում են տեղի հիվանդանոցային պայմանների վատթար վիճակով, ինչն էլ բուժաշխատողներին նման քայլերի է դրդում: Դեռևս բացի այսքանից, առավել տեղեկություններ չի հաղորդվել:
Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել Վորոնեժյան շրջանի հիվանդանոցներից մեկում: