Երեխաների ու ծնողների համար հիանալի լուր՝ Արսեն Թորոսյանից

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիանալի լուր է հայտնել երեխաների ու նրանց ծնողների համար։ Արաբկիր բուժկենտրոնն այսուհետ կունենա մոդուլային ընդունարան, որտեղ կկազմակերպվի կորոնավիրուսյան ախտի կասկածանքով բալիկների ընդունելությունը։

Այս մոդուլ կընդունվեն բալիկները, կթեստավորվեն և կմնան այնտեղ մինչ կորոնավիրուսյան թեստի պատասխանը։ Եթե այն դրական լինի, փոքրիկները կտեղափոխվեն կորոնավիրուսյան ախտով հիվանդ բալիկների համար նախատեսված հատուկ մասնաշենք, եթե բացասական՝ սովորական մանկական բաժանմունք։

Այս միջոցն անչափ կարևոր է՝ հաշվի առնելով տեղերի խիստ սակավ լինելը։ Հարկ է գիտակցել՝ միայն կանոններին հետևելով հնարավոր կլինի կանխել կորոնավիրուսյան ախտի տարածումը մեր երկրում։ Այս պահին վիճակն օրհասական է, ինչն էլ ստիպում է գիտակցել՝ միայն կանոններին հետևելով հնարավոր կլինի հաղթել կորոնավիրուսյան արհավիրքը, որն իր ճիրաններով պատել է մեր երկիրը։

Նախարարն անվերջ կոչ է անում հետևել կանոններին՝ բացառելու համար հնարավոր բացասական զարգացումները, որոնք կարող են մահաբեր լինել։

Понравилась статья? Поделиться с друзьями: