Նրբադեմ գեղեցկուհի դերասանուհի Լիա Զախարյանը վառ ու արևաշատ լուսանկարներ է հրապարակել, որոնք կապշեցնեն իրենց գեղեցկության։ Սակայն կարևորը մի մասնիկն է, ավելի ճիշտ դեմքի մասը՝ լեզուն։
Գեղեցկուհին երեք լուսանկարները երանգավորել է լեզվով՝ տարբեր դիրքերով պահելով այն, կամ պարզապես ժպտալով։ Նա դեմքի մի կեսը փակել է հսկայական արևածաղկով՝ մյուսն ավելի ընդգծելու համար։
Կանաչ տերևների ֆոնին արված լուսանկարներն իրապես անչափ ամառային ու գունեց են ստացվել։ Գեղեցկուհին դեղին ոճային շապիկ է կրում։
Ուղիղ հարդարված մազերը նա համադրել է թեթև շպարի հետ՝ շուրթերն ընդգծելով անչափ ոճային բեժ շրթներկով։ Գեղեցկուհին նշել է՝ իրեն անհրաժեշտ է մի քիչ արև ու մի քիչ ծաղիկ։ Ու հետևորդներին հարց ուղղել՝ որոնք են իրենց մի քիչ-ները։
Լիայի բազում հետևորդները գրել են իրենց մի քիչ-ները, բայց, ինչ խոսք, Լիայի պես գեղեցիկ լուսանկարներ չեն հրապարակել։