«Երբեք մի դադարեք երազել»․ Գոհար Ավետիսյան

Գեղեցկուհի հայուհի դիմահարդար Գոհար Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել հրաշք որդու՝ Գասպարի հետ՝ հուզիչ մակադրելով այն։

«Երբեք մի դադարեք երազել։ Խնդրեք և ձեզ կտրվի․․․ Փնտրեք և կգտնեք․․․ Թակեք և ձեզ կբացեն․․․ Ես ձեր ամենագլխավոր օրինակն եմ նրա, որ ողջ սրտով ուզելու դեպքում ամեն ինչ ստացվում է։ Մենք Գասպարչիկի հետ գրկում ենք ձեզ։ Թող ամեն ինչ կատարվի»,- գրել է նա։

Գոհարը լուսանկարվել է տանը՝ գիշերազգեստով։ Հայելու մեջ արված սելֆիում երևում է հայուհու սև կոմպլեկտը՝ սպիտակ ժանյակներով պատված։ Նրա մազերը հարդարված են, բայց դեմքը թեթև շպարված է։ Հայելու մոտ երևում են նրա կոսմետիկ միջոցները․ էլ ինչ դիմահարդար առանց դիմահարդարման պարագաների։ Հետին ֆոնին բաց երկնագույն գեղեցիկ բազմոցն ու բազկաթոռն են և վարդագույն վարագույրը։

Գոհարը, նայելով հայելու մեջ, գրկում է պահում փոքրիկ հրաշք որդուն՝ Գասպարին։

Понравилась статья? Поделиться с друзьями: