Երբեմն իրավիճակային իրողությունները հստակ կողմնորոշում են պահանջում:
Բերված թեստը միանշանակորեն կարող է աջակցել ձեզ տվյալ հարցում. ընտրե՛ք աղավնիներից մեկին և ստացե՛ք ձեր հոգևոր պատգամը:
1․Դուք շատ սպոնտան, ցանկացած իրավիճակում հմուտ և արագ կողմնորոշվող մարդ եք: Բավականին լավ զարգացած ինտուիցիայի շնորհիվ կարողանում եք ոչ մի հանգամանքով ու պարագայով պայմանավորված չկորցնել ինքնակողմնորոշումը: Բարդագույն խնդիրները լուծում եք հենց ուժեղ ինտուիցիայի շնորհիվ, ուստի մի՛ դադարեք վստահել նրան:
2․Ընկերասեր ու բարեհոգի լինելով՝ երբեք ոչ մի վատություն չեք անում ոչ ոքի, ինչի համար էլ սիրում ու գնահատում են ձեզ: Մշտական հանգստության և ներդաշնակության շնորհիվ անվերապահ վստահության եք արժանացել ընկերական շրջանակներում: Մշտապես հանդիսանում եք ձեր միջավայրի խաղաղարարը:
3․Մարդկանց մեջ սիրելի և գնահատելի եք համարում անկեղծությունն ու անմիջականությունը, ատում և տանել չեք կարողանում նարցիսիզմը, ինքնագոհությունն ու ինքնասիրահարվածությունը: Զգայունությունը խանգարում է. այնքան հեշտ է ձեզ խոցելն ու վիրավորելը