«Երանի բոլոր նրանց, ով կարող է էսօր գրկել ու շնորհավորել իր Մամային»․ Հայտնի անձանց ապրիլյոթյան շնորհավորանքները․ լուսանկարներ և այլ մանրամասներ

Ապրիլյոթյան խորհուրդը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է ընկալվում ու նշանավորվում։ Առաջին հերթին այդ օրը մարդիկ հիշում են իրենց մայրերին։ Օրվա ընթացքում շատերն են իրենց մայրիկների հետ լուսանկարներ տեղադրել։

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը գրել է․ «Տոներից ինձ համար ամենաթանկն ու սիրելին՝ Մայրության տոնը։ Երանի բոլոր նրանց, ով կարող է էսօր գրկել ու շնորհավորել իր Մամային»։

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը տեղադրել է իր և մայրիկի, ինչպես նաև դստեր լուսանկարները՝ նախ շնորհավորելով իր մայրիկին, ապա նաև իրեն, որ անձամբ ինքն էլ հրաշալի դստեր մայր է։

Ս․ Օհանյանի տիկինը, որ տոնական օրերին աչքի է ընկնում շնորհավորական հրապարակումներով, տեղադրել է իր լուսանկարներից մեկը՝ մեջբերելով Սոֆի լորենի հետևյալ հայտնի խոսքերը․

«Կինը ո՛չ անկողնային սեփականություն է, ո՛չ էլ ներկած աչքերով, աման լվացող մեքենա: Կինը տղամարդու կյանքի ոճն է, մակարդակն ու կերպարը»։

Երգչուհի Մոնիկա Նազարյանը, որ բոլորովին վերջերս է մայրիկ դարձել, մայրերին շնորհավորել է մայրերին նվիրված իր գեղեցիկ երգով, որը ներկայացնում ենք ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями: