Եվրամիությունը 51 միլիոն եվրո կփոխանցի Հայաստանին՝ կորոնավիրուսյան ախտի դեմ պայքարելու համար։
«Նոր հիմնադրամներից կհաստկացվի 18 մլն, հներից՝ ևս 33 մլն։ Միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների, բուժաշխատողների և լաբորատորիաների աշխատակիցների համար թրեյնինգներ կազմակերպելու, բիզնեսին աջակցելու, կորոնավիրուսից տուժած մարդկանց սոց և հումանիտար օգնության համար։ Հավելյալ օգնություն կցուցաբերվի ռեգիոնալ բանկային ծառայությունների մուտք տրամադրելու և հետագա նախագծերի շնորհիվ»,- նշված է ԵՄ հայկական գրասենյակի հայտարարությունում։
Իրապես, տնտեսության ու մեր երկրի համար այս ծանր շրջանում անչափ կարևոր է նման աջակցությունը՝ գիտակցելով՝ ԵՄ-ն մեր կողքին է այս ծանր շրջանում և փորձում է կայունացնել իրավիճակը՝ կանխելով մեր երկրին հասցված ահռելի վնասի՝ էլ ավելի մեծ ծավալի վերածվելը։ Սա անչափ կարևոր է այս ծանր իրավիճակում ելքեր գտնելու ու իրավիճակի կարգավորման համար։
Հուսանք՝ գումարը կօգնի վերականգնել բացերի մի մասն ու կայունացնել ճգնաժամային իրավիճակը, որը ստեղծվել է կորոնավիրուսյան վարակի պատճառով։