Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ նոր կնոջ հետ լուսանկար է հրապարակել

Անցած տարեվերջին հայտնի է դարձել հայազգի հումորիստ Եվգենի Պետրոսյանի և իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի սիրավեպի մասին։ Այն ժամանակ Եվգենի Վահանովիչը չէր արձագանքում լուրերին, բայց, կարծես թե, նրանք հոգնել են թաքնվել և, վերջապես, համատեղ լուսանկար են հրապարակել։

Պետրոսյանը նստած է սիրելիի հետ նստարանի վրա՝ հետաքրքիր ոճային կերպարով՝ մակագրելով այն «Family look»՝ «Ընտանեկան լուք»։ Ամուսինները միևնույն ոճի հագուստ են կրում՝ անջրանցիկ վերարկու, սպիտակ մարզակոշիկներ, իսկ աչքերին՝ սև ակնոցներին։ Նրանք նաև սև դիմակներ են կրում՝ լուքին համահունչ։

Ի դեպ, Պետրոսյանը հատուկ անջատել է գրառման մեկնաբանությունների դաշտը՝ հարձակվողական ոճի գրառումներից խուսափելու նպատակով։

Լրագրողներն ուսումնասիրել են նրանց հագուստը՝ հանգելով նրան, որ յուրաքանչյուր անջրանցիկ վերարկուն արժե առնվազն հարյուր հիսուն հազար ռուբլի։ Տատյանան անկեղծացել է՝ երկար է փնտրել հենց այդ վերարկուները և ատ ուրախ է, որ գտել է։

Понравилась статья? Поделиться с друзьями: