Եվգենի Պետրոսյանը սենսացիոն հայտարարություն է արել

Հումորիստ Եվգենի Պետրոսյանը և իր սիրուհին՝ Տատյանա Բրուխունովան, ծնողներ են դարձել։ Հումորիստն այսօր տոնում է յոթանասունհինգամյակը, ինչի առիթով էլ բացահայտել է գաղտնիքը։ Նա որդու հետ համատեղ լուսանկար է զետեղել՝ մակարգրելով․ «Ահա և նա՝ Պետրոսյան Վահան Եվգենիին»։

Դատելով կադրից՝ բալիկը մոտ կես տարեկան է։ Հրաշալի կադրում Պետրոսյանը գրկել է որդուն, իսկ հրաշք բալիկը, տաքուկ մանկական բոդիով և գլխարկով և հայրիկի պես ժպտերեսիկ դեմքով։

Նրա ծնունդը, ինչպես նաև հարսանիքը, ծնողները թաքցրել են։ Անգամ շրջապատն է լռել այդ մասին։ Շշուկները, որը երեսունմեկամյա Բրուխունովան երեխա է ունեցել, դեռևս տարեսկզբին էին շրջանառվում, բայց ամուսինները հերքում էին դրանք՝ հորդորելով լրագրողներին չխառնվել իրենց կյանքին։

Փաստորեն, եկել է այն պահը, երբ Պետրոսյանը ցանկացել է բացահայտել ընտանեկան երջանկությունը։ Ընկերներն ու երկրպագուները նրան բազում շնորհավորանքներ են հղել՝ հայրիկ դառնալու կապակցությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: