«Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս․․․»․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած խայտառակությունից՝ զանգվածային ծեծկռտուքից հետո ամբիոնին է մոտեցել Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը, իրապես, անչափ վրդովված էր, քանզի միջադեպը ծավալվել է երկրի ղեկավար օղակի նիստին։

Դիտելով տեսագրությունը՝ Փաշինյանը նկատել է՝ դատապարտելի միջադեպն ամբիոնից դուրս է ծավալվել։ Իսկ ինչո՞ւ է ամբիոնից ելույթ ունենալիս, Սասուն Միքայելյանին ընդառաջ գնացել։ Չէ որ, հնարավոր է, Միքայելյանը ցանկացել է դուրս գալ դահլիճից։

Փաշինյանը տեղի ունեցածը սադրանք է որակել՝ նշելով՝ Մարուքյանի թիմը ցանկանում է իրենց քիլլերներ ներկայացնել հանրության առաջ։ Փաշինյանը նշել է՝ իրենց ամեն օր բռնանում են ռոբա-սերժական բանդայի կողմից։ Նա նշել է՝ քանիցս է պարտվել, բայց իր կամքն ամուր է ու չի ստացվելու։

Փաշինյանի խոսքով՝ այն պադյեդզներում, որտեղ իրենց կփորձեն ծեծել, նրանք ասֆալտներին կպառկեցնեն։ Ոչ ոք իրավունք չունի վերցնել իշխանությունը մարդկանց ձեռքից, ում ընտրել է ժողովուրդը։

Понравилась статья? Поделиться с друзьями: