Այս վերջին երկու օրերին լրատվականները լուրեր տարածեցին, թե Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նույնպես պաշտոնից ազատման դիմում էներկայացրել: Դավիթ Տոնոյանն ի պատասխան այդ լուրերի հայտնեց, որ ինքը տվյալ պահին աշխատավայրում է և աշխատում է և հրաժարվում է հավյելալ տեղեկություններ տրամադրել:
Նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոայնը նույնպես հաստատել է այդ տեղեկությունը՝ ասելով, որ տվյալ պահին Դավիթ Տոնոյանի հրաժարականի որևէ դիմում իրենց մոտ չկա:Այն թե ով և ինչու էտարածում Դավիթ Տոնայանի հրաժարականի մասին դիմումը, դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրենց պաշտոններից ազատվել էին երկու ուժային կառույցների ղեկավարները, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը և ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Եվ գուցե որոշ լրատվականներ իներցիայով ՛՛պաշտոնից ազատում՛՛ են նաև երրորդ կարևոր ուժային կառույցի ղեկավար Դավիթ Տոնոյանին: Դե ինչ սպասենք: