Գեղեցկուհի հայուհի Քիմ Քարդաշյանը, որն ամեն կերպ պայքարարում է ապրիլքսանչորսյան ողբերգությունը ճանաչելի դարձնել աշխարհում, հուզիչ գրառում է կատարել թվիթերյան իր էջում։
«Ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչել է դա: Ցանկանում եմ կիսվել որոշ բանաստեղծություններով՝ հեղինակված փրկվածների թոռների կողմից»,- գրել է Քիմը:
Ապա նա հրապարակել է «The Serpent and The Crane» մենախոսության ալբոմը՝ Ալան Սեմերջյանի հեղինակությամբ, որը նա համահեղինակել է վանկուվերցի կիթարիստ Արամ Բաժակյանի հետ։
Ինչպես նաև Ալանի և Արամի հեղինակած ժամանակացույց-քարտեզը, որը նրանք արել են սիրիահայ նկարիչ Կևորկ Մուրադի հետ։ Սա առաջին նմանօրինակ ալբոմն է ու այժմ հասանելի է բոլորին։
Վերջում Քիմը կոչ է արել հիշել այս օրը։ Հարցազրույցներից մեկում նա նշել է՝ իր համար այս ողբերգույթյունը ճանաչելի դարձնելը նաև հայրիկին՝ որպես փրկվածի հետնորդ, հարգանքի ու հիշատակի տուրք մատուցելու յուրահատուկ ձև է։