«Եկել է կողմնորոշվելու ժամանակը…»․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անչափ հուզիչ գրառում է կատարել՝ կապված կորոնավիրուսյան ախտի տարածման հետ։ Թորոսյանը նշել է՝ չի ցանկանում ախտի դեմ պայքարն այդկերպ պատկերացնել, բայց հարկ է ընտրություն կատարել՝ կարևորի ու թանկի վերաբերյալ։

Նա անչափ արդիական համեմատություններ է տարել՝ ինչ է ավելի կարևոր՝ երեխայի հարսանյաց հանդեսը, թե ծնողի կյանքը, ընկերոջ բալիկի մկրտության արարողության մաս լինելը, թե ծնողի կյանքը, գործընկերոջ ծննդյան տարեդարձի տոնը, թե ծնողի կյանքը, մեր բալիկներին իրենց ընկերների ծննդյան ցերեկույթներին տանելը, թե բալիկների առողջությունը։ Նա ամենն ամփոփել է․ «Եկել է կողմնորոշվելու ժամանակը…» խորիմաստ արտահայտությամբ։

Իրապես, եկել է կողմնորոշվելու ու գիտակցաբար մոտենալու ժամանակը՝ հասկանալու համար ինչ է կյանքում կարևորը, իսկ ինչը երկրորդական։

Այս ծանր համավարակային իրավիճակում հարկ է փոխել կանոնները կյանքի ու առօրյայի վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի հաղթանակի հասնել այս պայքարում։

Понравилась статья? Поделиться с друзьями: