«Եկել է ժամանակը խոստովանելու, որ․․․»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ձևաչափով դիմել է հանրությանը․ «Եկել է ժամանակը խոստովանելու՝ չենք կարողացել համոզել մեր հայրենակիցներին դիմակ կրել։ Ըստ էության ՀՀ-ում մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ, ինչը կորոնավիրուսյան ախտի տարածման թիվ մեկ պատճառն է։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ լավագույն միջոցը դիմակներ կրելն է։

Վարչապետի խոսքով՝ ապացուցված է՝ լավագույն միջոցները դիմակների կրելն ու սոցհեռավորության պահպանումն է։ Սրանք առաջարկված ամենաարդյունավետներն են, որոնք մենք էլ ենք կիրառում։

Քանզի մարդիկ չեն ենթարկվում օրենքին, ավելի է մեծացվելու վարչական պատասխանատվությունը։ Բայց հույս ունեմ՝ մարդիկ վերջապես կհասկանան՝ չի կարելի նման կերպ վերաբերվել կանոններին։ Ուրիշ մեթոդ չգիտեմ պարզապես՝ ինչպես կարելի է մարդկանց ստիպել կրել դիմակ»։

Վարչապետը հորդորել է անտարբեր չանցնել առանց դիմակի մարդկանց մոտով՝ մոտենալ, խնդրել և հորդորել կրել այն՝ պաշտպանելու և՛ իրենց, և՛ հանրությանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: