Եթե չեք հավատում կորոնավիրուսին, դիտե՛ք սա

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մտահոգիչ գրառում է կատարել՝ նշելով, որ տխուր փաստ է՝ կորոնավիրուսյան ախտով վարակակիր հիվանդներն ստիպված են «ապացուցել», որ կորոնավիրուսյան ախտ գոյություն ունի։ Վարակակիրներից մեկը՝ Համլետ Խնկոյանը, որը հիմա գտնվում է Վանաձորյան ինֆեկցիոն հիվանդանոցում, քանզի երևանյաններում տեղ չկա։

Համլետի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել, վիճակը շատ ծանր չէ, բայց բուժման կարիք ունի։ Նա եթերում բազմիցս շեշտում է՝ հարկ է շատ ավելի լուրջ վերաբերվել իրավիճակին։ Նա բազմիցս կրկնում է, որ կորոնավիրուսյան ախտն իրապես գոյություն ունի ու չի կարելի ասել, թե այն չկա։

Համլետի կինը՝ Դիանա Հարոյանը, նույնպես վարակվել է ախտով։ Նրա վիճակն ավելի լավ է, թոքաբորբ չունի և տանն է բուժվում։

Խնկոյանի խոսքով՝ նա ուղիղեթերային ձևաչափով ցանկանում է հանրությանը կոչ անել պահպանել զգոնությունը և պաշտպանվել կորոնավիրուսյան ախտից։

Понравилась статья? Поделиться с друзьями: