Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Աշխարհի ոչ մի երկրում կապի տուլյացիայի հասցրած ղեկավարը չի մնացել իր աթոռին։ Նա կա՛մ ինք նաս պան է եղել, կա՛մ հրաժարական է տվել, կա՛մ հեռացվել է պաշտոնից։ Նիկոլն ինքնաս պանություն չի գործում, հրաժարական չի տալիս, առայժմ աթոռին է։ Սա նշանակում է, որ Հայաստանը՝ որպես պետություն, մահացել է կամ մահանում է։
Եթե Նիկոլը դեռ վարչապետի աթոռին է, նշանակում է Հայաստանն անկախ պետություն է դարձել ու մեր բա նակը նախորդ դարի 90-ականներին Արցախում հաղթանակ է տարել ի հեճուկս մեր ժողովրդի ու ի հաշիվ բարենպաստ հանգամանքների։
Հիմա մեր վերջին քննությունն է։ Եթե Նիկոլին չհանենք, Հայաստան չի լինելու։ Հայաստա՞ն, թե՞ Նիկոլ․ ամեն մի քաղաքացի իր համար պետք է ունենա այս հարցի պատասխանը։ Ու եթե ընտրում է Հայաստանը, ապա պետք է դուրս գա պայքարի։
Հիմա միայն մեկ աշխատատեղ կա Հայաստանում՝ փողոցը։ Մի կողմ դրեք ամեն ինչ։ Եթե մեր երկիրը շագրենու կաշվի պես ամեն օր փոքրանում է, ո՞ւմ է պետք ձեր աշխատանքը, ո՞ւմ համար եք աշխատում։ Թուրքի՞։ Ժողովո՛ւրդ, ոտքի՛»։