«Եթե մենք ուզում ենք ժողովուրդը խաղաղ ապրի, մենք այս ամենը պիտի գիտակցենք»․ Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Սիրելի՛ Հայրենակիցներ, այս օրերին շատ ապաքաղաքական մարդիկ, մտածող մարդիկ, երկրի ճակատագրով անհանգստացող մարդիկ, ինձ գրում են և իմ կարծիքն են ուզում իմանալ, թե ով կարող է լինել ՀՀ վարչապետ։

Մարդիկ կրկնակի հար ված են ուտում՝ իմանալով դավաճան Նիկոլի և իր կնոջ քայլերի մասին։ Չէ որ ազգի 80% նվիրվել էր և հավատացել այդ սրիկաներին, որոնք կործանեցին 5000 անմեղ տղերքի ճակատագիր, 10.000 տղու դարձրեցին հաշմանդամ, հազարավոր արցախցիների դարձրեցին անտուն։ Ես այս պահին վարչապետի կամ երկիրը ղեկավարողի անուն տալ չեմ կարող, բայց կարող եմ մի շատ կարևոր բան ասել, որ այդ մարդը պարտադիր լինի ՌԴ ի կողմից հարգված և ընդունված մարդ։ Եթե մենք ուզում ենք ժողովուրդը խաղաղ ապրի, մենք այս ամենը պիտի գիտակցենք։

Ես նաև ցանկանում եմ, որ այդ մարդը ժողովրդի ասած նախկին չլինի, նախկիններից էլ է վախեցած հայ ժողովուրդը։ Կոնկրետ անուններ տալու և հասկանալու համար, դեռ պիտի քաղաքական դաշտն ուսումնասիրվի, քաղաքական դաշտում ելույթ ունեցողներին և նրանց կենսագրություններին ուշադրություն դարձվի։ Ոչ թե սուտ լուրերի, բամբասանքների հավատացեք, այլ ճիշտ լուրերի, հիմնավորված լուրերի։

Ես գիտեմ՝ այս երկու տարուց ավելի, հանրությանը կերակրել են համացանցի աղբ լուրերով, ֆեյք լուրերով, այնպես են արել, որ թաց և չոր, անմեղ մեղավոր խառնվել են իրար։ Հենց դրա դեմ էլ, առաջինը պայքարում եմ, հենց դրա պատճառով քանդեցինք մեր տները, կորցրեցինք Հերոսների»։

Понравилась статья? Поделиться с друзьями: