Պարետ Տիգրան Ավինյանն անչափ կարևոր տեղեկություն է հայտնել գրասենյակում աշխատողների համար։ Ստորագրած որոշմանը համաձայն՝ վաղվանից բոլորը կարող են աշխատանքի անցնել, բայց պետք է պահպանել որոշ կանոններ՝ աշխատելու ընթացքում, որը պարտավոր է անել գործատուն։ Սա նշանակում է՝ գրասենյակից պետք է աշխատել միայն եթե կա հեռավար աշխատելու անհնարինություն։ Մյուս դեպքերում պետք է շարունակել տնից աշխատել։ Իսկ այն մարդիկ, որոնք գրասենյակում պետք է աշխատեն, պետք է լինեն օպտիմալ քանակի կամ հերթափոխով աշխատեն։
Աշխատանքի ընթացքում բացառվում են մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները՝ կենդանի ժողովները, հավաքները։ Եթե դա անելն անհնարին է, պետք է պահպանել նվազագույն սոցհեռավորություն՝ 1,5 մետր, ու ներկա լինել ոչ ավել, քան 10 հոգով։ Հնարավորինս բացառվում են գործուղումները, իսկ եթե դա անհրաժեշտ է, պետք է հնարավորինս բացառել շփումները։
Պետք է բացառել ռիսկային խմբի աշխատակիցների՝ աշխատանքի կանչելը՝ պահպանելով նրանց իրավունքները։ Յուրաքանչյուր գրասենյակ պետք ունենա կորոնավիրուսյան ախտի կանխարգելման պատասխանատու, որը հսկում է գրասենյակում սանիտարա-հիգիենիկ կանոնների պահպանումը և ախտահանիչ նյութերի առկայությունը։
Գործատուն պետք է պաստառներ փակցնի պատերին՝ իրազեկելու համար անվտանգության կանոններն ու ապահովի դրանց կատարման համար անհրաժեշտ ամեն բան։ Կահավորման տեսանկյունից նույնպես կան նորմեր, որոնք պետք է պահպանվեն։ Բոլոր աշխատակիցներն օրը երկու անգամ ջերմաչափվելու են ու տվյալները գրանցվեն մատյանում։