«Եթե Ասվածն էլ ձեզ չի օգնի, ապա դուք անհույս եք»․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հետաքրքիր անդրադարձ է կատարել․ «Մի երկու ընկեր փոխանցել էին, բայց ամբողջ խորությամբ չէի պատկերացնում, թե այս աշխարհում մարդ կլինի, որ հավատա, թե ես ֆեյ քով գրառումներ եմ անում կամ ես կապ ունեմ ֆեյ քերի ֆաբրիկաների հետ…

Պարզվում է՝ կան։ Ուրեմն իմացեք. իմ կյանքում չի եղել մի բան, որը ես ցանկանամ ասել կամ ճիշտ համարեմ ասել ու դա չանեմ իմ դեմքով, իմ նկարով ու անուն ազգանունով։

Ես որևէ մայրաքաղաքի որևէ կանտորայում թուղթ չեմ ստորագրել, որևէ մեկից ու որևէ իշխանությունից կախվածություններ չեմ ունեցել ու չունեմ, իմ գործողությունների թելադրողն էլ իմ երկրի շահերն են, իմ գիտակցությունն ու իմ խիղճը։

Եթե Ասվածն էլ ձեզ չի օգնի, ապա դուք անհույս եք»,- նշել է նա՝ պատասխանելով իր հասցեին հնչած մեղադրանքներին, թե նա ֆեյ քերի հետ կապ ունի։

Понравилась статья? Поделиться с друзьями: