Եթե ամբողջությամբ փակվենք, այդ թեստերը նավո՞վ ենք բերելու. Արսեն Թորոսյան. Կառավարությունում թեժ քննարկումներ են

Արդեն երկժամյա կառավարության թեժ քննարկումները դեռ չեն հանգեցրել որևէ հստակ որոշման: Քննարկումների առանցքում արտակարգ իրավիճակ սահմանելու հարցն է: Այս համատեքստում քննարկվում է, թե ի՞նչ սկզբունքներով են իրականացվելու ՀՀ ելքերն ու մուտքերը:

Արտգործնախարարի առաջարկներին առողջապահության նախարարը հակադարձում է բացասորեն, քանզի համարում է, որ երկրի ելքերն ու մոտքերը ամբողջովին փակելը շատ ավելի լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել, ընդհուպ մինչև դեղորայքի ու անհրաժեշտ թեստերի մուտքի անհնարինություն:

Ըստ առողջապահության նախարարի՝ օդային ճանապարհները ավելի ապահով է բաց թողնել, քանի որ այդ ճանապարհը շատ ավելի կառավարելի է: Նա նաև առաջարկում է Հայաստանից ամբողջապես արգելել ելքը, բայց մուտքը թողնել բաց:

Կառավարության ղեկավարը՝ Ն. Փաշինյանն, ամեն դեպքում չի ընդունում քաղաքացիների ելքն արգելելու տեսակետին: Նա ճիշտ է համարում ելքերն էլ բաց թողնել՝ հաշվի առնելով, սակայն, նրանց վարակված վերադառնալու փաստը: Ինչևէ, քննարկումները դեռ ավարտին չեն հասել և չկա խնդրի հստակեցում:

Понравилась статья? Поделиться с друзьями: