Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները վարակվել են կորավիրուսով

Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները միացել են այն հայտնիների թվին, որոնք վարակվել են կորոնավիրուսով։ Ամուսինները չէին ցանկանում, որ այդ լուրը հայտնի հանրությանը, սակայն իրավիճակին ծանոթ աղբյուրը մանրամասներ է հայտնել։

Հայտնի է դարձել, որ Դևիդը և Վիկտորյան վարակվել են դեռևս մարտին, երբ աշխատանքային այցով ԱՄՆ-ում էին։ Զույգն ԱՄՆ-ում բացել էր Դևիդի «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբը՝ այցելելով մի քանի պաշտոնական և գովազդային արշավների։

Դևիդն ու Վիկտորյան իրենց վատ են զգացել արդեն Մեծ Բրիտանիայում։ Ավելի ուշ էլ եկել է թեստի դրական պատասխանը։ Քովիդային ախտով են վարակվել նաև նրանց բարեկամները և մի քանի աշխատակիցներ։ Ապաքինվելուց հետո Վիկտորյան և Դևիդն իրենց թիմի հետ սկսել են անընդհատ թեստեր հանձնել։ Օրվա մեծ մասը Բեքհեմների ընտանիքը անցկացրել է իրենց կալվածքում՝ հյուրեր չընդունելով։ Հունաստանում և Իտալիայում կայացած իրենց արձակուրդից առաջ նրանք բոլոր անհրաժեշտ թեստերն են հանձնել։

Հիմա Դևիդը և Վիկտորյան շարունակում են պահպանել բոլոր անհրաժեշտ ինկնամեկուսացման կանոնները, անգամ հրաժարվեն են 18-ամյա որդու՝ Ռոմեոյի ծննդյան արարողությունը տոնելուց, որը պետք է կայանար սեպտեմբերի 1-ին։

Понравилась статья? Поделиться с друзьями: