Դևիդ Բեքհեմը խախտել է ինքնամեկուսացումը՝ 70-ամյա երկրպագուին հուզելու համար

Հանրահայտ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը համաշխարհային մամուլի ամենադրական կերպարներից է։ Երեկ նա ապացուցեց դա ևս մեկ անգամ՝ իր հուզիչ արարքով։ Բեքհեմն իր՝ քաղցկեղից բուժվող 70-ամյա երկրպագուի համար հուզիչ անակնկալ էր մատուցել։

Նրան օգնել էին Age Concern կազմակերպության աշխատակիցները։ Նրանք բոլորով այցելել են Դևիդ Ռոբերթսի տուն՝ Օքսֆորդշիր կոմսությունում՝ տղամարդուն ապաքինման ճանապարհին աջակցելու համար։

Ինքնամեկուսացումն այս հատուկ միջոցառման համար խախտած Բեքսը, պահպանելով սոցտարածությունը, տղամարդուն նվերներով պայուսակ է փոխանցել։ Ներկաները նշում են՝ Ռոբերթսը շատ զարմացած էր ու անչափ ուրախ։

«Բեքհեմն իմ դռան մոտ էր կանգնած։ Միակ բանը, որ կարողացա ասել․ «Ողջույն, ինչպե՞ս են գործերդ»։ Նա շատ լավն է։ Մի փոքր խոսեցինք այն մասին, թե ինչ է լինելու ֆուտբոլի հետ այս մրցաշրջանում, «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» մասին, որին ես երկրպագում եմ։ Նա ինձ և ընտանիքիս համար նվերներ էր պատրաստել»,- նշել է հուզված տղամարդը։

Понравилась статья? Поделиться с друзьями: