«Դու ինձ չկատարած խոստում ունեիր․․․»․ Լիա Զախարյան

Դերասանուհի Լիա Զախարյանը հուզառատ գրառում է կատարել զո հված ընկերոջ վերաբերյալ։ Այնքան ցա վ կա նրա ամեն խոսքի մեջ։ «Տիկոս, դու ինձ չկատարած խոստում ունեիր։ Դեռ կսպասեմ մինչև ինձ էլ բախտ վիճակվի, մի օր քեզ պես լուսավոր հրեշտակ դարձած, գամ խաղաղ երկնային կյանք քեզ հանդիպելու։

Հիմա եմ հասկանում՝ ինչքաա՜ան ասելիք ունեմ քեզ, բառեերը կուտակվել են իրար վրա ու խեղ դում են, ուզում են դուրս թռչել, խոսք դառնալ, ականջիդ հասնել։ Բայց նախատում եմ ինձ՝ ասելով ուշա Լիա, դու այլևս առաջվա պես պատիվ չունես Տիկոյին տեսնելու, շոշափելու, լսելու։ Դու հասարակ մա հկանացու ես, Նա Լուսավոր Հրեշտակ։ Նրա հետ այսուհետ կարող ես խոսել աղոթքի միջոցով։

Ու աղոթում եմ, ու կաղոթեմ միշտ Քո հոգու խաղաղության համար։ Աղոթքով կասեմ, թե «Մարդկությունը» քո տեսակի կարիքն ինչքա՜ն ունի։ Կասեմ քեզ՝ հիմա ինչ մեծ կորուստ է բոլորի համար, քեզ նվիրել երկնային հրեշտակներին, քո կապուտակ, մաքուր աչքերն արդեն կարոտել եմ, քո ժպիտն ու սիրառատ հոգին։ Չմոռանաս ինձ, ու երբեմն այցելես իմ «երազ»՝ մի քիչ կիսվեմ քեզ հետ, ամուր գրկեմ ու ասեմ «Շնորհակալ եմ այս «Քնի ու երազի» համար, որ քո կյանքի գնով շնորհեցիր»։

Այնքա՜ն ցա վոտ է, օդ է դարձել անտեր կարոտը Տիկոս։ Ապրեմ, թե չապրեմ` ոչինչ չի փոխվի…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: