«Դուք կոտրեցի՛ք բոլորիս մեջքը»․ Աստղիկ Ավետիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Փիար մասնագետ և դասախոս Աստղիկ Ավետիսյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումը փաստում է, որ նա մակերեսային պատկերացում է ունեցել Ղարաբաղյան հակա մար տության բա նակցային գործընթացի մասին։ Լիդերն, ով ստանձնում է երկրի կառավարումը, պետք է հարյուր տոկոս վստահություն ունենա, արդյո՞ք կարող է վարել ներքին և արտաքին քաղաքականություն, ունի՞ թիմ, ովքեր պրոֆեսիոնալ են և շրջահայաց։

Փորձը ցույց տվեց, որ և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքական դրսևորումներում գերիշխել է նեղ և սահմանափակ մտածողությունը, պառ ակտիչ գործունեությունը։ Թի րախային տարբեր խմբերի պիտակավորումը և վարվող ապազգային քաղաքականությունը բերեց վատագույն արդյունքին։

Այսօրվա գրառման մեջ մոռացել եք նշել, որ դուք սխալվել եք, երբ կարծել եք, թե դուք ամեն — ամեն ինչ գիտեք։ Մոռացել եք նշել, որ թույլ եք տվել կառավարման բազմաթիվ սխալներ։ Մոռացել եք նշել, որ դուք քաոսն ավելի եք նախընտրել, քան իրական գործը։ Մոռացել եք նշել, որ 4000֊ից ավելի զո հերի և 8000֊ից ավելի վի րավորների հիմնական մեղավորը դուք եք։

Սա որևէ փաստաթղթում չի ամրագրվել։ Թղթի վրա գրվածն անա րյուն կարելի էր անել` ձեռքբերելով ճանաչում, բայց մենք Ձեր շնորհիվ կորցրեցինք և՛ մեկը, և՛ մյուսը, և՛ այսքան լուսավոր տղաների։ Դուք կոտրեցի՛ք բոլորիս մեջքը։ Կոտրեցի՛ք հավատը, կոտրեցի՛ք հույսը և դեռ շարունակում եք…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: