«Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում». Դոնալդ Տուսկը` վարչապետ Փաշինյանին

Աշխատանքային այցով այս անգամ էլ Բրյուսելում է Նիկոլ Փաշինյանը: Նա հանդիպել է Ֆոնալդ Տուսկի հետ: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ էլ Դ. Տուսկի հետ հանդիպել էր նաև Սերժ Սարգսյանը: Դեռ առավոտյան Արմեն Աշոտյանն իր էջում երկիմաստ գրառում էր կատարել Ն. Փաշինյանի ուղևորության և սպասվելիք հանդիպումների մասին:

Քիչ առաջ լրատվամիջոցներում հայտնվեց Փաշինյան-Տուսկ հանդիպման մանրամասները: Ըստ տեղեկությունների՝ Տուսկն իր պաշտոնական աջակցությունն է հայտնել մեր վարչապետին: Տուսկն իր մեծագույն վստահությունն է հայտնել հայկական ներկայիս իշխանությունների հանդեպ:

Ն. Փաշինյանն ի պատասխան կարևորել է Եվրամիության հետ Հայաստանի ունեցած համագործակցության զարգացումը, հույս հայտնել, որ այդ համագործակցությունն առաջիկայում նշանակալից արդյունքներ է տալու: Ն. Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում ներկայիս դատական բարեփոխումների համատեքստում իրականացվող գործընթացները, ինչպես նաև կաշառակերության դեմ պայքարի  գրանցած արդյունքները:

Ամեն դեպքում Տուսկն իր պաշտոնական աջակցությունն ու պատրաստակամությունն է հայտնել անհրաժեշտության դեպքում:

Понравилась статья? Поделиться с друзьями: