«Դուք խայտառակ մակարդակ ունեք»․ Պետրոս Ղազարյան

Հայտնի լրագրող Պետրոս Ղազարյանն անդրադարձել է երեկվա ահասարսուռ դեպքին և այսօրվա ծավալված իրադարձություններին։ Որպես փորձառու լրագրող՝ նա քննադատել է ողբերգական պահին վերլուծաբանների, տեխնոլոգների ու փիարշիկների գարնանային սրացում։

Նա անթույլատրելի է համարել վերլուծաբանների ու ԶԼՄ-ների կողմից չստուգված ինֆորմացիայի հրապարակումը և, այն հերքելուց հետո, հանրությունից ներողություն չխնդրելը։ Կլռեն նաև իրավապաշտպանները, մեդիափորձագետներն ու խոսքի ազատության ջատագովները։

«Ոչ ոք չի ասի, որ դուք խայտառակ մակարդակ ունեք»,- նշում է Ղազարյանը՝ հայտարարելով՝ անլուրջ դիլետանտ լինելն այնքան էլ վտանգավոր է, որքան ուղղորդված ապատեղեկատվությունը։

Ղազարյանն իրապես ապշած է նման ոչ պրոֆեսիոնալ աշխատանքից ու իրավիճակը նման կերպ մեկնաբանելուց։ Փորձառու լրագրողի համար շատ տհաճ է կոլեգաների նման մոտեցումն իրավիճակին։ Նա համարում է դա մասնագիտական խայտառակություն ու չի վարանում բարձրաձայնել այդ մասին։ Իրապես, մինչ այժմ պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրների ինֆորմացիան կատարելապես տարբեր է։

Понравилась статья? Поделиться с друзьями: