Դուք բացարձակ իրավունք չունեք որևիցե խուլիգանի բերման ենթարկելու ժամանակ ցուցաբերել կաշկանդվածություն, դուք պարտավոր եք լինել խիստ և կոպիտ․․․»

Հայկ Թորոյանը գրում է․ «Հարգելի ուժային կառույցներ, ԱԱԾ, Ոստիկանություն, Քննչական կոմիտե, դիմում եմ Ձեզ, դուք բացարձակ իրավունք չունեք որևիցե խուլիգանի բերման ենթարկելու ժամանակ ցուցաբերել կաշկանդվածություն, դուք պարտավոր եք լինել խիստ և կոպիտ, կատարեք ձեզ հրահանգված բոլոր հրամանները, քանզի ժողովուրդն ինքն է ձեզ թույլատրել գործել ամենայն խստությամբ, դուք պարտավոր եք կատարել վերադասի բոլոր հրամանները։

Նրանք բխում են ժողովրդի շահերից, երկրում պետք է կայունություն լինի, խուլիգանությունը և լկտիությունը պետք է արմատախիլ լինի։ Վերջին 30 տարվա մեջ, հայ ժողովուրդը ուժային կառույցներին այնպես չի աջակցել և վստահել ոնց վերջին 3 տարում, մենք հարգելով ձեզ, փորձելով գնահատել ձեր աշխատանքը։

Հաճախ դիմում ենք կառավարությանը, որպեսզի մեր հարկերից անընդհատ բարձրացնեն ձեր աշխատավարձերն ու պարգևավճարները, հասկանում ենք, որ գյուղ չկա շուն չլինի, նաև կլինեն մի շարք ոստիկաններ, ԱԱԾ աշխատակիցներ, որոնք կտրվելով կաշառակերությունից, այսօր գերադասում են նախկին ժամանակները, երբ թքած ունեին քաղաքացու վրա և քաղաքացին համարվում էր իրենց դրամապանակը։

Սիրելի զինվորական, այս երկիրը մեկանգամյա օգտագործման համար չէ, դուք էլ ունեք ազգականներ, երեխաներ, որոնց պետք է ապահով և բարեկեցիք ապագա, ուստի դրան հասնելու առաջին քայլը դուք պետք է կատարեք առանց կաշկանդվելու, արմատախիլ արեք խուլիգանությունը և ծառայեք հանուն մեր ապագայի։ Առողջ եղեք, ՀԴՄ-ները չմոռանաք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: