Հայտնի բժիշկ Վահե Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել վերջին շրջանում այդքան ակտուալ դարձած պարգևավճարների թեմային:
Նա իր խոսքը ձևակերպել է որպես երկար տարիներ մասնավոր ոլորտում աշխատանքային բազմամյա փորձառություն ունեցող քաղաքացի, ով նաև առնչություն է ունեցել բազմաբնույթ իրողությունների հետ: Նա քննարկման է դրել ոչ թե պարգևավճարների արժանանալու անձանց ով լինելը, այլ այն, թե ներկայումս ովքեր են սկսել դրա մասին խոսել:
Նա խոստովանում է, որ կհասկանա և ընդունելի կհամարի, եթե այս թեման բարձրաձայնեն ցածր վարձատրվող պետական աշխատողները, սակայն նրան զայրացնում և հունից հանում է այն հանգամանքը, որ երևույթի մասին խոսում են նախկինում ակնհայտ ու անկաշկանդ թալանով են զբաղվել, իսկ այժմ բողոքի բարձր ձայն են բարձրացրել:
Բժիշկը երևույթը համեմատում է դոշակի ասեղով կուսաթանթ կարել փորձելու հետ: Հիշեցնելով նախկին թալանը՝ Վ. Մինասյանը նշում է, որ այլևս չի ստացվելու կույս երևալը կամ դառնալը: Բժշկի գրառումը ստորև: