Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կարևոր առաքելությամբ շրջել է երևանյան կենտրոնական մասում ու կոչ արել քաղաքացիներին դիմակներ կրել՝ պահպանելով սոցհեռավորությունը։ Փաշինյանի խոսքով՝ արտակարգ դրությունը կերկարաձգվի՝ առանց սահմանափակումների։
Դա խիստ պետքական է՝ անհրաժեշտության դեպքում բնակավայրը փակելու համար, այլապես դրա իրավունքը չի լինի։ Նա այդ եզրահանգմանը հասել է՝ տեսնելով վիճակը փողոցում, երբ առանց դիմակների են բոլորը։
Փաշինյանը հիմնավորեց՝ տասնհինգ օր առաջ նման պահանջ չեն դրել՝ դիմակների դեֆիցիտի պատճառով, բայց հիմա կա արտադրություն ու որևէ նմանատիպ խնդիր չկա։ թեպետ դեռևս դիմակները թանկ են, հույս է հայտնել Փաշինյանը՝ շուտով կէժանանան։ Նա նշել է՝ ճգնաժամային այս իրավիճակում ստիպված ենք նեղություն տալ մեզ։
Նա կրկին կոչ է արել պահպանել անհրաժեշտ կանոնները՝ կորոնավիրուսյան ախտի տարածումը կանխելու համար։ Նրանք էլ կփորձեն վարչական լծակներով նվազեցնել ռիսկերն ու պաշտպանել քաղաքացիներին՝ ախտի տարածումից։