Դերասան Վարդան Հովսեփյանի գեղեցիկ ընտանիքն ու դերասանից uպասվող նորությունը

Վարդան Հովսեփյանը բավականին գեղեցիկ ընտանիք ունի։ Վարդանն ամուսնացած է Կարինեի հետ։ Դերասանը ժամանակին բավականին հայտնի էր, այժմ միառժամանակյա պասիվություն էր դրսևորում թատերական, դերասանության ոլորտում։

Սակայն իրավիճակի փոփոխություն է եղել։ Դերասանը նոր համագործակցության հրավեր է ստացել, որը բավականին անսպասելի էր իր համար։

Ռեժիսոր Ելենա Արշակյանը նրան հրավիրել է նոր՝ «Օջախի երգը» հեռուստասերիալի նկարահանումներին, ուստի դերասանին շուտով ավելի հաճախ կարելի է տեսնել եթերից։ Նա բժշկի կերպար է խաղալու, ով հոգ է տանում ընտանիքի ու շրջապատի մասին։

Վ․ Հովսեփյանի ու Կարինեի ընտանիքում մեկ զավակ է մեծանում։ Բալիկը տղա է, ում ծնողները Մաքս են անվանել։ Առաջիկայում ընտանիքը սպասում է նոր համալրման։ Հայտնի է, որ նրանց երկրորդ բալիկն էլ է տղա լինելու։

Վարդանը դերասանությունից դուրս զբաղվել է նաև մարքեթինգային գործունեությամբ։ Նա նշում է, որ ընտանիքին ապահովելու համար ցանկացած գործ էլ անում է իր մասնագիտական ոլորտից դուրս, եթե անհրաժեշտ է լինում։

Понравилась статья? Поделиться с друзьями: