«Դա արվել է 2018-ին ու անողները պատասխան չտվեցին»․ Զոհրապ Եգանյան

Ակտիվ օգտատեր Զոհրապ Եգանյանը հետաքրքիր անդրադարձ է կատարել վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես պատգամավորների տների առաջ սև լենտով ծաղկեպսակներ դնելուն և բողոքի ցույց անցկացնելուն։

«Ինձ համար հիմա ևս տհաճ է, երբ գնում են մարդկանց տան մոտ ու դա վաճան կամ այլ խոսքեր բացականչում: Բայց առաջին անգամ դա արվել է 2018թ. -ին ու անողները պատասխան չտվեցին, նույնիսկ տպավորություն կար, որ դրանք ուղղորդվում էին: Հարցը հասել էր այնտեղ, որ իմ ընկերներից մեկին մեքենաս առաջարկեցի, որպեսզի ընտանիքի անդամներն ապահով տեղաշարժվեն:

Պատկերացնո՞ւմ եք․ չէ։ Հայաստանում հայի ընտանիքի վրա էին գնում: Ընտանիքն անձեռնմխելի արժեք էր մինչև 2018թ. -ը, կարմիր գիծ էր, որը հատ վեց, բայց այդ գիծը պետք է վերականգնվի»,- նշել է նա։

Եգանյանը կոշտ է արձագանքել իրադարձությանը և իր կարծիքը հանրայնորեն հայտնել իր հետևորդներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: