Դավիթ Մանուկյանը շքեղ նվեր է մատուցել սիրելիին․ տեսնել է պետք

Հայազգի հայտնի բլոգեր և երգիչ Դավան՝ Դավիթ Մանուկյանը, շքեղ նվեր է մատուցել սիրելիին՝ երգչուհի Օլգա Բուզովային։ Գեղեցկուհին պարծեցել է իր սիրելիի նվերով ու իր հանդեպ վերաբերմունքով։

Նախ Օլյան ցուցադրել է ռոմանտիկ սեղանը, որը Դավիթն իր համար էր պատրաստել՝ շքեղ վարդերի փունջ, մոմեր ու ճապոնական խոհանոցի ուտեստներ, ապա և շքեղագույն նվերը՝ Van Cleef & Arpels բրենդի Alhambra լեգենդար հավաքածուից ադամանդապատ մատանի։ Այն արժե մոտ տասներկու հազար ամերիկյան դոլար։

Այս ոսկերչական տան զարդերը սիրով գրել են այնպիսի աստղեր, ինչպիսին է Գրեյս Քելլին և «Սիսսի» ֆիլմի աստղ Ռոմի Շնայդերը։ Երեսունչորսամյա Բուզովան շատ է հավանել սիրելիի անակնկալն ու նվերը։ Նա նշել է՝ մատանին շատ է ուրախացրել իրեն ծանր նկարահանման օրվանից հետո։

«Չքնաղ գեղեցկություն, անիրական է պարզապես»,- նշել է Օլգան՝ հուզված բացականչություններով ու անփոխանցելի ուրախ էմոցիաներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: