«Գրոշի արժեք չունի ոչինչ, եթե մենք ՈՂՋ տղաներին չենք կարողանում վերադարձնել Հայաստան»․ Նազենի Հովհաննիսյան

Տաղանդաշատ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը հուզառատ գրառում է կատարել․ «Ես չգիտեմ մենք ինչ պիտի անենք, որ արժանի դառնանք մեր նահա տակված հերոսներին, վի րավորներին, շատերը հոգով են խեղ վել, ոչ միայն մարմնով, էն ծնողներին, որոնց տան կր ակն է մարել, հույսը… Ես չգիտեմ ոնց ենք ապրում((( և ոնց պիտի շարունակենք ապրել, ես չգիտեմ՝ ոնց պիտի պաշտպանենք էսքան փխրուն մայրական սրտերը, որոնք ուժեղ լինելուց փշրվել են արդեն… չգիտեմ իրոք(( Կարին Տոնոյան ջան, ՄԱՅՐԵՐ ջան… ((( Տղերք ջաան մեզ ներեք մեր հոգնելու, անտարբերության ու հուսահատության համար…

Առանց Հայրենիք ո՞նց են ապրում տեսնես… Զուգահեռ իրականություններում ո՞նց են թաքնվում … ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ գե րիների ձայներից, տան ջանքներից ու կանչերից ո՞նց չեն գժ վում… Տարածքներն էնքան «կազմակերպված», կոնկրետ օրերով տվեցին… քրք րեցին մեզ` 9-ով` Շուշին, Մոնթեի ծնունդի օրով` Քարվաճառը… ու էդպես վերջը չի երևում, բայց ԳԵ ՐԻՆԵՐԻ մասին լավ ո՞նց առաջինը չի մտածվել… ՄԱՐԴ ԿԱ՞ …( Էն Սարոյանը ժամանակին ինչ ճիշտ էր էլի գրել. « Հե՜յ, ով կա… ՀԵԵԵԵԵ՜՜՜՜յ , ո՞վ կաաաաաա»…(((

Ես չգիտեմ էս կյանքն ինչի է մեզ տրված, բայց գրոշի արժեք չունի ոչինչ, եթե մենք ՈՂՋ տղաներին չենք կարողանում վերադարձնել Հայաստան, ՕՐ ԱՌԱՋ, փողով, հիմնադրամով, ոսկով, ու ժով, թե դիվանագիտությամբ, խելքով (եթե կա) ու կամքով: Ի վերջո ՈՐՈՇՈՒՄՈՎ!!!! Շաբաթ օրը`ժ.14.00- ին Ազնավուրի հրապարակ- ում Մայրերի հետ միասին գուցե ելք գտնենք…

… Հ.Գ. Չհոգնել, չհոգնել, հավատալ… Հ.Գ. Օրեր առաջ ուխտ արեցինք, գիշերեցինք Սուրբ Զորավոր Մարիամ Աստվածածնում… Խորանի կողքի Խուցն է` սրբազան մասունքներով: Եկեղեցին իր գիշերվա լռության մեջ միայն լսում էր, աղոթքն էր լսում ու պաղատանքը… Բարեխոս Աստվածածինը Քրիստոսին` անոխակալ ու բարեգութ Տիրոջը, կհասցնի մեր աղոթքները… Մայրերի աղոթքները Մայրը կլսի… Ես հավատում եմ… Խաղաղ թող պահի մեր Երկիրն ու թշ նամուց պահի ու պահպանի մեր Որդիներին` այնտեղ և այստեղ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: