Գոհար Ավետիսյանն առաջին անգամ ցուցադրել է որդու դեմքը

Գեղեցկուհի հայուհի դիմահարդար Գոհար Ավետիսյանի ընտանիքում այսօր տոն է․ նրա որդին՝ հրաշք Գասպարը, քառասուն օրական է։ Այդ օրվա կապակցությամբ գեղեցկուհին առաջին անգամ զետեղել է կադր, որտեղ երևում է բալիկի դեմքը։

Նա հուզառատ մեկնաբանությամբ է մակագրել կադրը, որտեղ փոքրիկ Գասպարը ճերմակ սրբիչի մեջ է «բարուրված»։ Երևում են միայն նրա խորը, զուլալ, կապույտ խոշոր աչքերը։ Նա այնքան գեղեցիկ է, որ հայացք թեքել չի ստացվում։

«Դե ինչ, ընկերներ, եկեք ծանոթանանք։ Իմ անունը Գասպար է և ես արդեն քառասուն օրական եմ։ Ես արդեն հինգ կիլոգրամից ավել եմ կշռում, այնպես որ իսկական հսկա եմ լինելու։ Աղջիկներ, բռնվեք»,- գրել է Գոհարը՝ հետգրությամբ ավելացնելով՝ այդ աչուկները գողացել են իր սիրտը։

Անհնար է անտարբեր հայացք նետել հրաշագեղ Գասպարին՝ չքնաղ գեղեցկության խոշոր աչուկներին ու փափուկ հայացքին, որը գերում է բոլորին։

Понравилась статья? Поделиться с друзьями: